Բրիտանիայի բնակիչը հազվագյուտ զարդ է գտել

20:08 • 10.10.19

Մեծ Բրիտանիայի Ուայթհեյվեն քաղաքում բնակվող սիրողական մակարդակի հնագետը մետաղ որոնող սարքի օգնությամբ բրոնզեդարյան ոսկյա զարդ է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գտածոն գնահատվել է 11,000 ֆունտ ստերլինգ: Նախ բրիտանացի Բիլի Վոգանը մտածել է, որ լեռնագնացների սարքավորումների մի մաս է գտել: 

Արժեքավոր գտածոյի լուսանկարը նա ուղարկել է մասնագետներին: Նրան այնուհետև հայտնել են, որ նա ոսկյա վզնոց է գտել, որն ավելի քան 4000 տարեկան է: Նախկինում հարուստները նման զարդեր էին կրում իրենց բարձր դիրքն ու կարողությունն ընդգծելու համար:

 

Բրիտանիայի բնակիչը հազվագյուտ զարդ է գտել