Բրիտանացի դիջեյը Գրետա Տունբերգի ելույթը երաժշտության տակ է ներկայացրել
Բրիտանացի դիջեյ Fatboy Slim-ը երաժշտություն է ընտրել շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի համար: Ինչպես գրում է Euromag-ը, խոսքը Right Here, Right Now հիթային ստեղծագործության երաժշտության մասին է:
Հոկտեմբերի 4-ին անգլիական Գեյթսհեդ քաղաքում տեղի ունեցած համերգից համապատասխան տեսանյութը սոցցանցում հրապարակել է Միդլսբրոյի բնակիչ Սքոթ Ջեքսոնը:
Ինչպես աղբյուրը նշում է, անցյալ տարի դպրոց հաճախելու փոխարեն Գրետա Տունբերգը սկսել է այցելել շվեդական խորհրդարան՝ պահանջելով իշխանություններից՝ ուժեղացնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջոցները: Նրա նախաձեռնությունը վերածվել է կլիմայի հարցով ուրբաթօրա դասադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture:
Այս տարի սեմպտեմբերին 16-ամյա աշակերտուհին նույն թեմայով ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի ժամանակ:










