Աշխարհում առաջին մաքուր ոսկուց բանկային քարտը թողարկել են Մեծ Բրիտանիայում

23:03 • 11.10.19

Մեծ Բրիտանիայում մաքուր ոսկուց բանկային քարտ են թողարկել, գրում է Daily Mail-ը։

Վճարային քարտը, ինչպես հաղորդում է աղբյուրը, պատրաստված է 18 կարատանոց ոսկուց: Այն ձեռք բերելու համար պետք է վճարել 23 հազար դոլար։

Քարտի ստեղծողները օգտատերերին առաջարկում են նաև անհատական դիզայնով քարտեր, որի համար անհրաժեշտ է հավելավճար վճարել։

Հաղորդվում է, որ ոսկուց պատրաստված քարտը թողարկել է Mastercard ընկերությունը Accomplish Financial տեխնոլոգիական ընկերության և The Royal Mint դրամահատարանի հետ համատեղ:

The Royal Mint դրամահատարանի տնօրենը հայտնել է, որ նման ապրանքի թողարկումը պայմանավորված է եզակի քարտերի պահանջարկի աճով: