Կյանքից հեռացել է պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը՝ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը
Ռուսաստանում 85 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ հերոս, պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, գրում է meduza.io-ն:
1965 թվականի մարտին Լեոնովը դարձել է առաջին մարդը, որ դուրս է եկել բաց տիեզերք:
1970-ից 1991 թվականններին Լեոնովը զբաղեցրել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի փոխնախագահի պաշտոնը:
Այնուհետև զբաղվել է գործարարությամբ, եղել է «Ալֆա բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի առաջին տեղակալի խորհրդականը:
Նա նաև եղել է «Եդինայա Ռոսիա»-ի բարձրագույն խորհրդի անդամ:











