Նուսայբինում երկու թուրք լրագրող է վիրավորվել Սիրիայի տարածքից գնդակոծության ժամանակ

18:51 • 11.10.19

Թուրքիայից երկու լրագրող է տուժել Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում՝ Սիրիայի տարածքից գնդակոծման ժամանակ, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ դիպուկահարների կողմից արձակված գնդակները թափանցել են տեղի հյուրանոցի պատուհանից ներս, որտեղ Սիրիայում թուրքական գործողությունը լուսաբանող շուրջ 20 լրագրողներ են գտնվել: Դեպքի ժամանակ հեռուստաալիքի թղթակիցը դեպքի վայրից ուղիղ ռեպորտաժ վարելիս է եղել։  Նրա խոսքով՝ լրագրողները թեթև վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել չլքել իրենց տները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը։