Թուրքական զորքերը հայտարարել են Սիրիայի հյուսիս-արևելքում 13 բնակավայրի «ազատագրման» մասին

21:10 • 11.10.19

Թուրքիայի զինծառայողները մաքրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող 13 բնակավայր, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Աղբյուրը գրում է, որ երեք օրվա «հակաահաբեկչական գործողության» մասնակիցների կողմից «մաքրված» բնակավայրերի ընդհանուր թիվը հասնում է 13-ի։

Նշվում է նաև, որ ռազմական գործողության շրջանակում հոկտեմբերի 11-ին «ազատագրվել են» Ասրաֆ Նաջար և Թել Խալաֆ բնակավայրերը Սիրիայի հյուսիսում՝ Ռասուլայն շրջանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: