Հրապարակվել է Ճապոնիայում թայֆունի ավերիչ հետևանքների տեսանյութը (տեսանյութ)

14:00 • 12.10.19

Համացանցում հայտնվել է Ճապոնիայի ափերի մոտ «Հագիպիս» հզոր թայֆունի ավերիչ հետևանքների տեսանյութը:

Twitter-ում @xolovieta օգտատիրոջ հրապարակած տեսանյութում երևում են կողաշրջված ավտոմեքենաներ, ավերված կառույցներ և էլեկտրասյուներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում «Հագիպիս» թայֆունի մոտենալու հետևանքով շուրջ 500 000 տուն մնացել էր առանց էլեկտրականության: Ավելի քան 200 000 մարդ տարհանվել էր:

Հաղորդվում է նաև, որ թայֆունը լայնածավալ ընդհատումներ է առաջացրել երկաթուղային և օդային երթևեկության մեջ: Այսօր 1190 ավիաչվերթ կչեղարկվի, կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթևեկությունը:

Տոկիոն և մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ին ուշ երեկոյան: