Ամերիկացի գիտնականները խոսել են դանդաղ քայլելու վտանգների մասին
Ամերիկացի գիտնականները խոսել են այն մասին, թե ինչպիսին կարող են լինել դանդաղ քայլելու վտանգները: Հյուսիսային Կարոլինայի Դյուկա համալսարանի գիտնականները նշել են, որ դանդաղ քայլելը կապված է ուղեղի վաղ ծերացման հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով Jama-ին:
Հետազոտությանը մասնակցել է Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչ, ովքեր այդ պահին 45 տարեկան էին և որոնց առողջությանը հետևում էին երեք տարեկանից սկսած: Փորձի մասնակիցների կյանքի ընթացքում տեղեկատվության հավաքագրումը թույլ է տվել պարզել, որ նրանք, ովքեր երիտասարդ տարիքում ունեցել են ցածր ինտելեկտ, լեզվական թույլ ունակություններ և քիչ շարժունակություն, միջին տարիքում հակված են դանդաղ քայլել:
Նրանք նաև ունեցել են անոթների հիվանդություններ: Բացի այդ, 8 մարդուց կազմված խումբը դիտել է փորձաքննության մասնակիցների լուսանկարները և նշել նրանց տարիքը: Այն մարդիկ, որոնք ավելի դանդաղ են քայլում, առանձնացվել են որպես ավելի ծեր, թեև իրականում նրանք բոլորը նույն տարիքին են:










