Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «ոչնչացվել է 399 ահաբեկիչ»
Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «ոչնչացվել է 399 ահաբեկիչ»: Այս մասին հաղորդում է «Известия»-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի:
Նրա խոսքով` գործողության հիմնական նպատակը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելն է, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու սիրիացի փախստականներ տեղակայելն է: Այս գործողությունը դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:










