Ճապոնիայում թայֆունի պատճառով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության

06:01 • 12.10.19

Ճապոնիայում շուրջ կես միլիոն տուն մնացել է առանց էլեկտրականության «Հագիպիս» թայֆունի մոտենալու հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:

Հաղորդվում է նաև, որ թայֆունը լայնածավալ ընդհատումներ է առաջացրել երկաթուղային և օդային երթևեկության մեջ: Հոկտեմբերի 12-ին 1190 ավիաչվերթ կչեղարկվի: Նույն օրվա առավոտյան կամ ցերեկը կանգ կառնի երկաթուղային ընկերությունների մեծամասնության գնացքների երթևեկությունը:

Նշվում է, որ արդեն իսկ տարհանվել է շուրջ 200 000 մարդ: Տոկիոն և մայրաքաղաքի տարածաշրջանը թայֆունի ազդեցությունը կզգան հատկապես հոկտեմբերի 12-ին ուշ երեկոյան: