Google-ը ներկայացրել է նոր սերնդի Pixel 4 սմարթֆոնը
Google ընկերությունը Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր հաջորդ սերնդի Pixel 4 սմարթֆոնը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, գաջեթը կթողարկվի երկու չափսերով՝ ստանդարտ և XL, և համալրված կլինի Soli ռադարով, որը թույլ կտա առավել արագ և ապահով իրականացնել դեմքի ճանաչման գործառույթը կամ տարբեր շարժումներով կառավարել սմարթֆոնը:
Pixel 4–ը ներկայանում է կրկնակի տեսախցիկով, որը տեղակայված է հեռախոսի վերին ձախ մասի քառակուսաձև հատվածում՝ նմանակելով Apple-ի նոր սմարթֆոնների դիզայնը, թեև iPhone 11 Pro-ի դեպքում երեք տեսախցիկ է ներկայանում միանգամից:
Սմարթֆոնի արժեքը մեկնարկում է 799 դոլարից: Մատակարարումը կսկսվի հոկտեմբերի 24-ին:










