ՆԱՍԱ-ն դեպի Լուսին թռիչքի համար հատուկ հանդերձանքներ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հոկտեմբերի 15-ին ներկայացրել է երկու հանդերձանք (սկաֆանդրներ), որոնք նախատեսված են դեպի Լուսին և Մարս թռիչքների համար: Հանդերձանքները ցուցադրվել են Վաշինգտոնում գտնվող գործակալության կենտրոնակայանում: Այս մասին տեղեկանում ենք վարչության պաշտոնական կայքից:
Ինչպես նշել է գերատեսչության ղեկավար Ջիմ Բրանդենսթայնը, ներկայիս սկաֆանդրը «Ապոլոն ծրագրի համեմատությամբ մեծ առաջընթաց է»:
«Եթե հիշենք Ապոլոնի սերունդը, Նիլ Արմսթրոնգը և Էդվին Օլդրինը թռչկոտում էին Լուսնի մակերևույթի վրա, իսկ այժմ մենք կարող ենք քայլել, ինչը զգալի տարբերություն է նախորդ սերնդի համեմատությամբ»,- հայտնել է Բրանդենսթայնը:
Նոր սկաֆանդրն ավելի լավ է պաշտպանված ճառագայթումից և լուսնային փոշուց:
«Տիեզերական հանդերձով» հնարավոր է քայլել մինչև ութ ժամ, ևս մեկ ժամ՝ արտակարգ իրավիճակների համար:
Ընդ որում, մի սկաֆանդրը նախատեսված է տիեզերագնացին տիեզերանավի ներսում պաշտպանելու համար, իսկ երկրորդը՝ Լուսնի մակերևույթ դուրս գալու համար:
Ներկայացված սկաֆանդրները հատուկ մշակված են լուսնային ծրագրի համար: Հետագայում դեպի Մարս թռիչքի ժամանակ կօգտագործվեն նմանատիպ կոստյումներ՝ չնչին փոփոխություններով:
![]()

![]()
Introducing our next-generation spacesuit for #Artemis missions! Here, spacesuit engineer Kristine Davis demonstrates the improved mobility in the new suit, important for working on the Moon's surface. Watch live: https://t.co/n8wWhy876P pic.twitter.com/9g6sfOaPbf
— NASA (@NASA) October 15, 2019










