Գերմանացի գիտնականները հայտնաբերել են մոլորակի ամենաարագաշարժ մրջյունին

00:54 • 18.10.19

Սահարայի արծաթագույն մրջյունները (Cataglyphis bombycina) կարող են մեկ վայրկյանում մոտ մեկ մետր տարածություն անցնել, ինչի շնորհիվ էլ ճանաչվել են ամենաարագաշարժ մրջյունները և ամենաարագաշարժ միջատներից մեկը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման եզրահանգման են եկել Ուլմի համալսարանի (Գերմանիա) մասնագետները: Մեկ վայրկյանում մրջյունը կարողանում է հաղթահարել իր մարմնի երկարությունից 108 անգամ ավելի մեծ տարածություն: Դա միջատին հաջողվում է այն պարագայում, որ այս ցեղատեսակի մոտ թաթերի երկարությունը կարող է հասնել առավելագույնը 7 մմ-ի միայն:

Մասնագետների խոսքով՝ արծաթագույն մրջյունի տեղաշարժման յուրահատկությունն այն է, որ զույգ թաթերից օգտագործում է միայն դիմացինը՝ այն վեր բարձրացնելով: «Այդ մեթոդը թույլ է տալիս մրջյունին հնարավորինս քիչ շփում ունենալ տաքացած ավազի հետ, որի ջերմությունը Սահարայում կարող է հասնել 70 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի» - նշում են գիտնականները: Ավազին հպվելու ժամանակը մրջյունի մեկ քայլի ընթացքում կազմում է 7 միլիվայրկյան:

Մրջյունից արագ տեղաշարժվող երկու միջատ կա աշխարհում: Դրանք են ավստրալիական բզեզը, որը կարողանում է մեկ վայրկյանում իր մարմնից 177 անգամ երկար տարածություն անցնել, և կալիֆոռնիական տիզը՝ 377 անգամ:

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են մոլորակի ամենաարագաշարժ մրջյունին