Տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնաց դուրս է եկել բաց տիեզերք (ուղիղ միացում)

16:03 • 18.10.19

 

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի կին տիեզերագնացներ Ջեսիքա Մեիրն ու Քրիստինա Կոխը հոկտեմբերի 18-ին բաց տիեզերք են դուրս եկել: Այս մասին տեղեկանում ենք ՆԱՍԱ-ի կայքից:

Նրանք պետք է նորոգեն Միջազգային տիեզերակայանի էներգասնուցման համակարգի բլոկներից մեկը:

«Ուրբաթ պատրաստվում եմ բաց տիեզերք դուրս գալ տիեզերագնաց Քրիստինա Կոխի հետ, որպեսզի Երկիր մոլորակի վրա գտնվող մասնագետներին օգնեմ վերականգնել էլեկտրաէներգիայի աղբյուրներից մեկը»,- գրել էր Մեիրը:

Երեքշաբթի ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ առաջին բացառապես կանանց մուտքը բաց տիեզերք տեղի կունենա նախատեսված ժամկետից շուտ: 

Բաց տիեզերք մուտքը տիեզերագնաց Կոխի համար չորրորդն է և առաջինը Մեիրի համար:

Առաջին կինը, որ դուրս էր եկել բաց տիեզերք, 1984-ին խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան էր:

 

 

Տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ երկու կին տիեզերագնաց դուրս է եկել բաց տիեզերք (ուղիղ միացում)