Եգիպտացի մասնագետները պարզել են, թե որ արքայատոհմին են պատկանում վերջերս հայտնաբերված տասնյակ սարկոֆագները

20:53 • 19.10.19

Եգիպտացի հնագետները, որոնք կանանց, տղամարդկանց և երեխաների մումիաներով երեք տասնյակ փայտյա սարկոֆագներ էին հայտնաբերել, հայտնել են, որ դրանք պատկանում են փարավոնների 22-րդ արքայատոհմին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են Եգիպտոսի հնությունների հարցերով Գերագույն խորհրդից:

Սարկոֆագները հայտնաբերվել էին Լուքսոր քաղաքի «Ալ-Ասասիֆ» դամբարանադաշտում՝ գետնից մեկ մետր խորությամբ տեղակայված թաքստոցում: Առաջին շարքում 18 սարկոֆագ էր գտնվում, երկրորդում՝ 12: Դրանք նախատեսված են եղել կանանց և տղամարդկանց համար, իսկ երեքը՝ երեխաների:

Գտածոները, 3000-ամյա պատմություն ունեն, լավ են պահպանվել, հատկապես դրանց վրա առկա գույներն ու գրառումները:

Ինչպես նշել է Եգիպտոսի հնությունների հարցով նախարար Խալեդ ալ-Անանին, այս հնագիտական հայտնագործությունը կարևորագույններից մեկն է ժամանակակից դարաշրջանում, քանի որ դրանք մինչ այս պահը չեն բացվել և փոփոխության չեն ենթարկվել: 

Եգիպտացի մասնագետները պարզել են, թե որ արքայատոհմին են պատկանում վերջերս հայտնաբերված տասնյակ սարկոֆագները