Կանադայի խորհրդարանական ընտրություններում Թրյուդոյի կուսակցությունը, նախնական տվյալներով, բացարձակ մեծամասնություն չի ապահովում խորհրդարանում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կուսակցությունը, որն առաջատարն է խորհրդարանական ընտրություններում, ԿԸՀ-ի կայքում հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ բացարձակ մեծամասնություն չի ապահովում խորհրդարանում, գրում է ria.ru-ն:
Բոլոր 338 ընտրատարածքներից ձայների նախնական հաշվարկից հետո Թրյուդոյի կուսակցությունն առաջատարն է 158 ընտրատարածքներում: Պահպանողականներն առաջատար են 119 ընտրատարածքներում:
Ընդ որում՝ լիբերալները և նրանց գլխավոր մրցակից պահպանողականները ստանում են ընտրողների նույն աջակցությունը՝ 34-ական տոկոս: Կանադայում, ըստ էության, գործում է երկկուսակցական համակարգ. Լիբերալ և Պահպանողական կուսակցությունները տասնամյակներ շարունակ հերթով անցնում են իշխանության գլուխ:
Հիշեցնենք, որ երեկ Կանադայում տեղի են ունեցել Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները: Ընտրությունների արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք լիբերալների 48-ամյա առաջնորդ Թրյուդոն կկարողանա պահպանել վարչապետի պաշտոնը:
Լիբերալների գլխավոր մրցակիցը Պահպանողական կուսակցությունն է՝ Էնդրյու Շիրի գլխավորությամբ:










