Իլոն Մասկը Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ դա արել է իր ստեղծած Starlink համացանցային համակարգի օգնությամբ
SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն, hայտնի գործարար Իլոն Մասկը Twitter-ում երկու գրառում է արել՝ հայտնելով, որ դա արել է իր կողմից ստեղծված Starlink գլոբալ համացանցային համակարգի օգնությամբ:
«Գրառումն անում եմ Starlink արբանյակի օգնությամբ. հիանալի է. աշխատում է»,- գրել է Մասկը:
Նրա պլանի համաձայն՝ Starlink-ն ապագայում ինտերնետ-կապով է ապահովելու նույնիսկ մոլորակի ամենաանհասանելի կետերը՝ մի քանի տասնյակ հազար արբանյակների օգնությամբ: Առայժմ SpaceX հրթիռի օգնությամբ հաջողվել է գործարկել դրանցից միայն 60-ը. ոչ բոլորն են ուղեծիր դուրս եկել, իսկ նրանցից երեքի հետ էլ կապը լիովին կորել է:
Մասկը հավաստիացնում է, որ Starlink-ն ինտերնետ-կապն անհամեմատ ավելի մատչելի կդարձնի: Նախագիծը, սակայն, հետզհետե ավելի է թանկանում: 2018 թվականի մայիսին այն գնահատվել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար, սակայն այն ժամանակ պլանավորվում էր գործարկել միայն 12 հազար արբանյակ: Այժմ արդեն խոսք է գնում 42 հազար արբանյակ գործարկելու մասին:
Starlink-ի մրցակիցը բրիտանական OneWeb-ն է: Նրա նպատակը մոլորակի ամբողջ տարածքում արագ համացանցային կապի ապահովումն է: OneWeb-ը, սակայն, կարծում է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է գործարկել ընդամենը 900 արբանյակ:
Sending this tweet through space via Starlink satellite










