Մադագասկարյան պրիմատի մոտ առաջին անգամ վեցերորդ մատն են հայտնաբերել
Կենսաբանները մադագասկարյան ձեռնոտանու մոտ հայտնաբերել են վեցերորդ մատը, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է American Journal of Physical Anthropology–ը:
Ըստ աղբյուրի՝ պրիմատների կարգին դասվող այս կենդանին ապրում է բացառապես Մադագասկար կղզում: Այս տեսակը նշված է նաև Կարմիր գրքում: Փոքր կենդանու մարմնի երկարությունը 36-44 սմ է, իսկ քաշը մոտ 3 կիլոգրամ է:
Ադամ Հարթսթոուն-Ռոուզը՝ Կարոլինայի համալսարանից (ԱՄՆ) նշել է, որ ձեռնոտանու վեցերորդ մատն առաջին անգամ է հայտնաբերվել: Պարզվել է, որ լրացուցիչ մատը օգնում է կենդանուն ծառի վրա տեղաշարժվելիս:
Նշվում է, որ կենդանու մյուս հինգ մատները երկար և բարակ են, որոնց շնորհիվ ձեռնոտանին կարողանում սնունդ հայթայթել՝ թրթուրներ, որոնք թաքնված են ծառերի կեղևի տակ:










