ՌԴ-ում վարժանքների ժամանակ գործարկել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը (տեսանյութ)
ՌԴ Աստրախանի մարզում ընթացող Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության վարժանքների շրջանակում գործարկվել են С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը: Զորավարժությունների տեսանյութը հրապարակել է «Զվեզդա» հեռուստաալիքը, հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքների ընթացքում զինվորականները հաջողությամբ խոցել են 8 արագընթաց թիրախ՝ «Կաբան», «Բեկաս» և «Արմավիր» հրթիռներով: Բացի այդ, հակաօդայինները վարժանքներ են իրականացրել թիրախների որոնման և հակառակորդի ավիացիան հետ մղելու ուղղությամբ:
Նշվում է, որ 2019 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը С-400 համակարգերը տեղակայել էր Նոր Երկիր արշիպելագում (Արկտիկա): Հարավային կղզում տեղակայված ՀՕՊ գունդը վերազինվել էր նոր հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք փոխարինել էին հնացած С-300 «Ֆավորիտին»:










