Առաջին թուրք տիեզերագնացը Ռուսաստանի աջակցությամբ կարող է տիեզերք թռչել մինչ 2023 թվականը

10:56 • 23.10.19

Առաջին թուրք տիեզերագնացը Ռուսաստանի աջակցությամբ կարող է տիեզերք թռչել մինչ 2023 թվականը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսկոսմոս» ռուսական պետական կորպորացիայի դուստր ընկերություն «Գլավկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Լոսկուտովը:

«Մենք սպասում ենք արված առաջարկին թուրք գործընկերների արձագանքին, այն պետք է մշակվի»,- ասել է Լոսկուտովը Վաշինգտոնում Աստղագնացության միջազգային կոնգրեսի շրջանակում:

«Ժամանակը բավարար է թուրք տիեզերագնացի պատրաստման և թռիչքի իրականացման համար»,- հավելել է Լասկուտովը:

Նա հիշեցրել է, որ 2023 թվականին լրանում է թուրքական հանրապետության հռչակման 100-ամյակը, ինչին էլ կարող է նվիրված լինել թռիչքը:

Առաջին թուրք տիեզերագնացը Ռուսաստանի աջակցությամբ կարող է տիեզերք թռչել մինչ 2023 թվականը