Lexus-ը ցուցադրել է ապագայի էլեկտրամեքենայի կոնցեպտը (լուսանկարներ)
«Պրեմիում» դասի մեքենաներ արտադրող Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է LF-30 Electrified ապագայի էլեկտրամեքենայի նախատիպը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, կոնցեպտային մեքենայի նոր մոդելն առանձնանում է թափքի արտասովոր դիզայնով: Տանիքն ամբողջությամբ ապակեպատ է, իսկ դռները բացվում են ոչ սովորական եղանակով, այլ դեպի վեր:
Նշվում է, որ մեքենայի լուսավորությամբ հնարավոր է իմանալ, թե ով է այն վարում՝ վարորդը, թե ավտոպիլոտ համակարգը:
Սրահում 4 նստելատեղ է տեղադրված՝ անհատական մոնիտորով: Վարորդի էկրանը համալրված է ժեստերի ճանաչման համակարգով, որոնք նախատեսված են մեքենան կառավարելու տարբեր գործառույթների համար:
Lexus LF-30-ը զինվել է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և անիվներում ներկառուցված շարժիչներով: Առանց վերալիցքավորման մեքենան կկարողանա 500 կմ տարածություն անցնել:
Նշվում է, որ սերիական արտադրության նորագույն մոդելը չի ներկայացվի: Կոնցեպտային մեքենայի որոշ դիզայներական տարրեր կկիրառվեն ճապոնական ապրանքանիշի նոր էլեկտրամեքենաներում:
.png?1571850192419)
.png?1571850213185)
.png?1571850233243)
.png?1571850254818)
.png?1571850275467)










