Մոնիկա Լևինսկին հանդես կգա որպես խայտառակության մասին պատմող ֆիլմի պրոդյուսեր
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քիլինթոնի շուրջ ստեղծված սեքս-սկանդալից հետո հանրաճանաչ դարձած Մոնիկա Լևինսկին և ամերիկացի հեռուսատահաղորդավար Մաքս Ջոզեֆը հանդես կգան որպես «Խայտառակության 15 րոպե» ֆիլմի պրոդյուսերներ:
Ինչպես հայտնում է Variety-ն, խոսքը HBO հեռուստաընկերության համար նկարահանվելիք վավերագրական ֆիլմի մասին է, որը պատմելու է մարդկանց հրապարակավ խայտառակելու և ամոթանք տալու մշակույթի մասին:
Ֆիլմում կներկայացվեն մարդիկ, որոնք ենթարկվել են հանրային նվաստացման և պարսավանքների, ինչպես և ինքը Լևինսկին ավելի քան 20 տարի առաջ: HBO հեռուստաընկերությունը ողջունում է Լևինսկիի նման փորձը և նրան համարում են հիանալի գործընկեր նման նախագիծ իրականացնելու համար: Դեռևս հայտնի չէ, թե երբ լույս կտեսնի ֆիլմը:










