Ariya. Nissan-ը ներկայացրել է նոր էլեկտրաքրոսովերի կոնցեպտը (տեսանյութ, լուսանկարներ)

09:15 • 24.10.19

Ճապոնական Nissan ավտոընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է նոր՝ Ariya էլեկտրաքրոսովերի կոնցեպտը: Այս մասին գրել է ընկերության պաշտոնական կայքը:

Ընկերության առաջին էլեկտրական քրոսովերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ առայժմ ոչինչ հայտնի չէ: Ավտոմեքենայի չափերը համեմատելի են Nissan X-Trail-ի չափերի հետ:

Հայտնի է, որ Nissan Ariya-ի ստեղծման հիմքում ընկած է CMF-EV հարթակը: Վերջինս ստեղծված է հատուկ էլեկտրական ավտոմեքենաների համար: Ավտոմեքենան երկու էլեկտրական շարժիչ կունենա:

Մեքենայի տեսքին մեծ ուշադրություն է հատկացվել: Մեքենայի ինտերիերում միակ կոճակն էլեկտրական ուժային համակարգի գործարկման համար նախատեսված կոճակն է: Մեքենայում նաև կա 2 հատ 12 դյույմանոց էկրան և ProPilot 2.0 համակարգ:

Սպասվում է, որ մեքենան վաճառքի կհանվի առաջիկա երկու տարիների ընթացքում:

 

 


 

 

Ariya. Nissan-ը ներկայացրել է նոր էլեկտրաքրոսովերի կոնցեպտը (տեսանյութ, լուսանկարներ)