Թանգարան այցից հետո բրիտանուհու մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել

03:40 • 24.10.19

Անգլիայի Սլաու քաղաքի բնակչուհին Շոտլանդիա կատարած ուղևորության ընթացքում այցելել է տեղի թանգարաններից մեկը, որից հետո իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գիլ Բելը, շրջելով թանգարանում, ընտանիքի անդամների հետ մտել է մի սրահ, որտեղ ջերմադիտակ սարք է եղել: Դրա միջոցով կինը  կրծքավանդակի հատվածում կարմիր կետ է նկատել, ինչը մյուսների մոտ չի եղել:

Մի քանի օր անց Բելը հիշել է այդ մասին և որոշել տեսածի բացատրությունը գտնել համացանցում: Այնուհետև նա բժշկի է դիմել, կնոջ մոտ վաղ փուլի քաղցկեղ է ախտորոշվել:

Բրիտանուհին արդեն երկու անգամ վիրահատվել է և պատրաստվում է երրորդ վիրահատությանը:

Թանգարան այցից հետո բրիտանուհու մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել