Toyota-ն Տոկիոյում թռչող ցախավելի նախատիպն է ներկայացրել (լուսանկար)
Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է իր արտադրության էլեկտրական ցախավելը: Այս մասին տեղեկացնում է Toyota-ի պաշտոնական կայքը:
Թռչող ցախավելի նախատիպն անվանել են e-broom: Այն ամբողջովին կրկնում է սովորական ցախավելի կառուցվածքը: Ինչպես Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում, այս ցախավելը նույնպես օգնում է մարդկանց տեղաշարժվել՝ նստելու և ոտքերով այն սեղմելու միջոցով:
Ցախավելը ստեղծողները խոստովանել են, որ ներշնչվել են հենց այն ցախավելներից, որոնք օգտագործում են կախարդները:
Կայքում նշվում է, որ մեխանիզմը պետք է «միավորի մարդուն և մեքենային՝ վերագտնելով շարժունակությունից հաճույքը»: Այն նախատեսված է շոուների և ժամանցն անցկացնելու համար:











