Xiaomi ընկերությունը «խելացի» ծածկոցներ է ստեղծել (լուսանկարներ)

11:23 • 25.10.19

Չինական Xiaomi ընկերությունը «խելացի» ծածկոցներ է ստեղծել, գրում է 4pda.ru-ն: Ծածկոցները ներկայացված են երկու տարբերակով՝ գրաֆենով և էլեկտրալարերով:

Ծածկոցը տաքացնելու համար էլեկտրաէներգիայի մեծ հզորություն պետք չէ. անհրաժեշտ է 24 Վտ, ինչը վտանգ չի ներկայացնի մարդկանց համար:

Քնի ընթացքում ծածկոցներն արձագանքում են մարմնի ջերմաստիճանին և փոփոխվում են: Ծածկոցները նախատեսված են թե՛ մեկ, թե՛ երկու անձանց համար: Եթե ծածկոցի տակ երկու անձ է քնում, ապա ջերմաստիճանը փոփոխվում է՝ հաշվի առնելով քնած անձանցից յուրաքանչյուրի մարմնի ջերմաստիճանը:

Ծածկոցը կառավարվում է Mijia հավելվածի և Xiaomi AI արհեստական բանականության օգնականի միջոցով: Այն կարելի է միացնել նույնիսկ դեռ տուն չհասած:

Ընկերությունն արդեն ունի «խելացի» ներքնակ և բաճկոն: Երկուսն էլ վաճառվում են AliExpress կայքում:

 

Картинки по запросу Компания Xiaomi разработала «умное» одеяло

Xiaomi ընկերությունը «խելացի» ծածկոցներ է ստեղծել (լուսանկարներ)