Հունաստանում հռոմեական դարաշրջանին պատկանող կառույցներ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Հունաստանի Տենեա հնագույն քաղաքում հնագետները հին հռոմեական բաղնիքի ավերակներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը:
Մասնագետների գնահատումներով՝ լոգարանային համալիրը տեղակայված է եղել շուրջ 500 քառ. մետր մակերեսով տարածքում և կառուցվել է մ.թ.ա 3-րդ դարի վերջից մինչև առաջին դարի կեսերն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես շեշտում են հնագետները, համալիրը լավ է պահպանվել. որոշ սենյակներում պահպանվել են կավե հատակները, իսկ որոշներում ներկի հետքեր են երևում:
Բացի այդ, պեղումների ընթացքում բուրավետ յուղերի համար նախատեսված անոթներ են հայտնաբերվել, ինչպես նաև հելլենական ժամանակաշրջանին թվագրվող արձանների մասեր:












