Microsoft-ը Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել
Ամերիկյան Microsoft ընկերությունն ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ տվյալների պահման «ամպային» ենթակառուցվածքի ստեղծման համար, հայտնում է The Guardian-ը:
Այս պայմանագրի համար պայքարել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, IBM-ը, Oracle-ը:
Մյուս կողմից՝ Google-ը 2018 թվականին հայտարարել էր մրցույթից դուրս գալու իր որոշման մասին, ինպես նաև որոշել էր չերկարաձգել անօդաչու թռչող սարքերի ճանաչման համակարգերի բարելավման մասին պայմանագիրը:










