Ապագա հայրերի կողմից ալկոհոլի չափավոր օգտագործումը կնվազեցնի երեխայի մոտ սրտի արատի առաջացման ռիսկը. գիտնականներ

02:34 • 26.10.19

Տղամարդիկ, որոնք ցանկանում են հայր դառնալ, կարող են և պետք է ալկոհոլ օգտարգործեն, իհարկե, չափավոր քանակությամբ, Life.ru-ի փոխանցմամբ՝ գրում է Ars Technica-ն:

Ըստ այդմ՝ չինացի գիտնականները հերքել են իրենց գործընկերների կողմից նախկինում արված եզրակացությունները, որ ապագա հայրերը երեխա պլանավորելուց վեց ամիս առաջ պետք է այլևս ալկոհոլ չօգտագործեն: Նշվում է, որ այդ հայտարարությունը հիմնված է հետազոտողների անձնական կարծիքի վրա, մինչդեռ գիտական աշխատանքի տվյալները ինքնին խոսում են թունդ ըմպելիքների օգտակարության մասին:

Սա Չինաստանի Հունան նահանգի Կենտրոնական հարավային համալսարանի ուսումնասիրության արդյունքն է: Ըստ այդմ՝ ամեն օր խմող տղամարդը իր չծնված երեխայի մոտ նվազեցնում է սրտի բնածին արատի առաջացման ռիսկը: Այսինքն, «սթափ» տղամարդկանց ապագա երեխաների մոտ այդ ռիսկն ավելի մեծ է:

Ուսումնասիրության համաձայն՝ դրական ազդեցություն կլինի ամեն օր առավելագույնը 50 գրամ ալկոհոլ օգտագործելու դեպքում, ինչը համապատասխանում է թույլ խմիչքի երեք ու կես բաժակին: Եթե ապագա հայրը ավելի շատ խմի, ապա, ընդհակառակը, նա արդեն իսկ կվնասի իր որդու կամ դստեր առողջությանը:

Ապագա հայրերի կողմից ալկոհոլի չափավոր օգտագործումը կնվազեցնի երեխայի մոտ սրտի արատի առաջացման ռիսկը. գիտնականներ