Google Play-ում Android-ի միլիոնավոր օգտատերեր կիբերհարձակումների զոհ են դարձել

00:44 • 26.10.19

ESET հակավիրուսային ընկերության փորձագետները Google Play-ում կիբեռգրոհ են հայտնաբերել, որի հետևանքով տուժել են միլիոնավոր օգտատերեր, ասված է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է Daily Mail-ը։

«ESET-ը Google Play-ում հայտնաբերել է կիբեռգրոհ, որի զոհ են դարձել Android-ի միլիոնավոր օգտատերեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Մենք Google Play-ում 42 հավելված ենք հայտնաբերել։ Անվտանգության համար պատասխանատու Google-ի թիմը մեր ծանուցումից հետո հեռացրել է այդ հավելվածները»,- հայտնել է ESET-ի անվտանգության փորձագետ Լուկաս Ստեֆանկոն։

ESET-ում պարզաբանել են, որ հավելվածները քողարկվել են խաղերի, տեսահոլովակների ներբեռնման ծառայությունների ներքո: Ընդհանուր առմամբ, այս վնասակար ծրագրերը վերջին տարվա ընթացքում ներբեռնվել են 8 միլիոն անգամ:

Google Play-ում Android-ի միլիոնավոր օգտատերեր կիբերհարձակումների զոհ են դարձել