Սննդաբանը նշել է, թե որ մթերքներն են ամենից հաճախ թունավորման պատճառ դառնում

01:29 • 27.10.19

Իսպանացի սննդաբան Մարիա Մերինոն նշել է այն մթերքները, որոնք ամենից հաճախ են թունավորում առաջացնում:

Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, առաջին հերթին, հատուկ զգուշություն է պետք ցուցաբերել ձու օգտագործելիս: Սննդաբանի խոսքով՝ ձուն չի կարելի լվանալ պաշտպանիչ թաղանթի պատճառով, որը ծածկում է կեղևը: Պետք չէ սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահել այն ուտեստները, որոնց մայոնեզ կամ ձվով պատրաստված այլ սոուս է ավելացվում:

Նշվում է, որ թունավորման պատճառ հաճախ կարող են դառնալ ծովամթերքներն ու ձուկը: Բժիշկը զգուշացնում է, որ ծովային մթերքները պետք է գնել ստուգված վաճառակետերից, որտեղ պահպանվում են սանիտարական նորմերը:

Մերինոն նշում է, որ ձուկն օգտագործելուց առաջ այն պետք է սառեցվի առնվազն 72 ժամ:

Մսամթերքի շրջանում ամենից մեծ վտանգ է ներկայացնում հավը, որը ոչ մի դեպքում չի կարելի ուտել հում վիճակում: Սալմոնելա և ստաֆիլակոկ տեսակի բակտերիաների պատճառով այն միշտ անհրաժեշտ է լիարժեք եփել:  

Սննդաբանը խորհուրդ է տալիս նաև լավ լվանալ մրգերն ու բանջարեղենն այն օգտագործելուց առաջ:  

 

 

Սննդաբանը նշել է, թե որ մթերքներն են ամենից հաճախ թունավորման պատճառ դառնում