ԱՄՆ-ում արհեստական բանականությամբ օժտված ատամի խոզանակներ են ստեղծել
ԱՄՆ-ում արհեստական բանականությամբ օժտված ատամի խոզանակներ են ստեղծել, գրում է Business Wire պորտալը:
Նորույթի հեղինակներն են Oral-B և Procter & Gamble ընկերությունները: Նորույթն անվանել են Genius X: Այն օժտված է արհեստական բանականությամբ:
Սարքի հեղինակները հայտնում են, որ խոզանակն այն օգտագործողներին կօգնի որոշել ատամները մաքրելու ճիշտ ժամերը:
Հայտնի է, որ Oral-B-ն հավաքել և ուսումնասիրել է ատամների մաքրման հետ կապված ամբողջ տեղեկատվությունը: Այնուհետև մասնագետներն ալգորիթմ են ստեղծել, որը մարդկանց կօգնի բարելավել ատամների մաքրման գործընթացը:
Ատամները մաքրելու ժամանակ ընդամենը հարկավոր է ակտիվացնել սմարթֆոնում համապատասխան հավելվածը: Genius X-ը ցույց կտա անգամ այն՝ արդյոք ուժեղ չեք սեղմում էմալի ու լնդերի վրա:










