Apple-ը ներկայացրել է նոր Airpods Pro ականջակալները (տեսանյութ)
Apple-ը ներկայացրել է նոր Airpods Pro ականջակալները: Այս մասին տեղեկացնում է Dailymail.com kայքը:
Նոր ականջակալների հիմնական տարբերություններն իր նախորդ տարբերակից թափանցիկության և արտաքին աղմուկի վերացման ռեժիմների մեջ է: Հատուկ բարձրախոսների օգնությամբ ականջակալները հայտնաբերում են արտաքին աղմուկն ու վերացնում այն: Այսպիսով` ականջակալներն օգտագործողը կարող է լսել արտաքին աղմուկը կամ անջատել այն:
Նոր ականջակալները կարելի է պատվիրել Apple-ի պաշտոնական էջում՝ 249$-ով, որը 60$-ով ավելի է, քանի իր նախորդ տարբերակի գինը:










