Հայ աստղագետն օգնել է գիտնականների միջազգային թիմին եզակի մոլորակ հայտնաբերել
Գիտնականների միջազգային խմբին՝ աստղագետ Տիագո Կամպանտեի գլխավորությամբ, հաջողվել է արտասովոր էկզոմոլորակ հայտնաբերել HD 212771 և HD 203949 կարմիր աստղերի շուրջ։
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, գիտնականները մտադիր էին հասկանալ, թե ինչպես է HD 203949 աստղի էկզոմոլորակը խուսափել կլանումից աստղի ընդլայնման ժամանակ։
Նշվում է, որ ընդհանուր թվային մոդելավորումը թույլ է տվել ենթադրել, որ աստղի ընդլայնումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից, որում այն գտնվում է ներկայում։
Հետազոտության համահեղինակներից մեկը Պորտուի Աստղագիտության և տիեզերական գիտությունների ինստիտուտի (Պորտուգալիա) մասնագետ Վարդան Ադիբեկյանն է։ Վերջինս նշել է, որ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ աստղերն ու դրանց մոլորակները ոչ միայն ձևավորվում, այլև զարգանում են միասին։










