Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթում ավելացել է 2 մլրդ դոլարով

05:58 • 03.11.19

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի ունեցվածքը մեկ շաբաթում ավելացել է 2 միլիարդ դոլարով և հասել 22,9 միլիարդ դոլարի, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հաշվարկել է Forbes-ը:  

Աղբյուրը նշում է, որ դա տեղի է ունեցել Tesla-ի՝ 2019-ի երրորդ եռամսյակի եկամուտների հրապարակումից հետո:

Հոկտեմբերի 23-ին էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ վաստակել է 1,86 դոլար մեկ բաժնետոմսի համար: Միաժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընկերությունը մեկ բաժնետոմսի համար 42 ցենտի կորուստ կկրի:

Նշվում է, որ 2019-ի երրորդ եռամսյակում Tesla-ի եկամուտը կազմել են 6,35 միլիարդ դոլար, ինչը 8 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Հաշվետվության հրապարակումից հետո հաջորդ շաբաթվա ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են գրեթե 24 տոկոսով՝ այդպիսով ավելացնելով Մասկի կարողությունը, ում պատկանում է Tesla-ի բաժնետոմսերի 22 տոկոսը: Նա ունի նաև SpaceX-ի բաժնետոմսեր՝ մոտ 12.5 միլիարդ դոլար արժողությամբ:

Իլոն Մասկի կարողությունը մեկ շաբաթում ավելացել է 2 մլրդ դոլարով