Ճապոնիայում փայտանյութից և թափոններից ավտոմեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում ինժեներները փայտանյութից և թափոններից ավտոմեքենա են ստեղծել, գրում է Motor1-ը:
Բուսական ծագման նյութերից ստեղծված ավտոմեքենան ստացել է Nano Cellulose Vehicle անվանումը: Այն ստեղծվել է նանոցելյուլոզ մանրաթելերի օգտագործմամբ:
Ավտոմեքենայի հումքը հանդիսացող նյութն ավելի թեթև ու ամուր է, քան պողպատը, իսկ ավտոմեքենան ավելի թեթև է, քան միջին վիճակագրական մեքենան:
Ինժեներները նշում են, որ Nano Cellulose Vehicle-ի ստեղծումն օգտակար փորձառություն է:
Ավտոմեքենայի ներսի հատվածում նույնպես նախատվությունը տվել են փայտին և կտորին:














