Իտալական Pininfarina և Rossinavi ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է նոր՝ 65 մետրանոց շքեղ զբոսանավի կոնցեպտը (լուսանկար)

13:00 • 04.11.19

Արդեն 2 տարի է անցել, ինչ իտալական Pininfarina դիզայներական ընկերությունը ներկայացրել է իր հիասքանչ Aurea զբոսանավի կոնցեպտը, որն ընկերությունը մշակել է իտալական Rossinavi ընկերության հետ համատեղ, գրում է luxurylaunches.com-ը:

Երկու ընկերությունները կրկին միավորել են ջանքերը՝ ներկայացնելու նրբագեղ դիզայնով 65 մետրանոց SuperSport 65-ի կոնցեպտը:

Թեթև ալյումինից քրոմագույն զբոսանավի կոնցեպտն առաջին անգամ ցուցադրվել է Fort Lauderdale International Boat Show նավերի ցուցահանդեսի ժամանակ: SuperSport 65-ի կոնցեպտը ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են սպորտային մեքենաների դիզայնից:

Կոնցեպտն արտահայտում է Pininfarina ընկերության դիզայնի յուրօրինակ լեզուն, որն իրար է միացնում հոսող գծեր: Նավի առջևի և ետևի մասերը միացած են մեկ գծով, իսկ թռչող կամուրջը զբոսանավի ամենահետաքրքրաշարժ մասերից մեկն է:

65 մետրանոց զբոսանավը 6 տախտակամած ունի, որոնք կարող են տեղավորել 12 անձի: 

Զբոսանավը երկու ծայրերին լողավազան և ջակուզի ունի, ինչպես նաև բազմաթիվ լաունջ տարածքներ՝ բազմոցներով:

The Super Sport 65-ը 2600 ձիաուժ ունեցող, 4 շարժիչներից բաղկացած շարժիչային համակարգ ունի: 

 



Իտալական Pininfarina և Rossinavi ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է նոր՝ 65 մետրանոց շքեղ զբոսանավի կոնցեպտը (լուսանկար)