Սարատովի մարզի ֆերմայում ավելի քան 10 հազար ճագար է այրվել (լուսանկար)

12:13 • 05.11.19

ՌԴ Սարատովի մարզում ֆերմայում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 10 հազար ճագար է այրվել, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ մարզի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ լույս երեքշաբթի Սարատովի մարզի Գոլուբյեվկա բնակավայրում «Սպարտակ. Ագրոֆիրմա» ճագարների ֆերմայի մեկհարկանի շինությունում հրդեհ է բռնկվել:

Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը, սակայն հրդեհի հետևանքով ավելի քան 10 հազար ճագար է սատկել: 

 

Пожар на кроличьей ферме в селе Голубьевка, Энгельсского района, Саратовской области. 5 ноября 2019