Իսպանիայում կոչ են արել քրեականացնել անկախության հարցով հանրաքվեների անցկացումը

13:22 • 05.11.19

Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության ղեկավար, Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ անկախության վերաբերյալ հանրաքվեների անցկացումը պետք է հանցագործություն դիտարկվի, գրում է РИА Новости-ն:

«Մենք պետք է Քրեական օրենսգրքի մեջ հոդված ներառենք, որը կարգելի անկախության հարցով հանրաքվեները. այնպիսի հանրաքվեները, ինչպիսին տեղի ունեցավ Կատալոնիայում»,- ասել է Սանչեսը հեռուստատեսային քննարկման ժամանակ:

Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից առաջարկվող Կատալոնիայի խնդրի լուծմանն ուղղված քայլերից է դպրոցներում քաղաքացիական և ազգային արժեքների վերաբերյալ առարկայի ուսուցանումը:

«Կատալոնիայի ճգնաժամը համակեցության ճգնաժամ է, այլ ոչ անկախության: Պետք է ընդլայնել երկխոսության սահմանները և նվազեցնել առճակատման սահմանները» ,- նշել է Սանչեսը: