Գիտնականները 3D տպիչի միջոցով արյունատար անոթներով մաշկ են ստեղծել

15:24 • 05.11.19

Գիտնականները 3D տպիչի միջոցով արյունատար անոթներով մաշկ են ստեղծել, գրում է Newsweek-ը:

Նյու Յորքի Ռենսելերի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի և Յեյլի բժշկական դպրոցի հետազոտողների թիմը համադրել է մարդու արյունատար անոթներում հայտնաբերված բջիջներն այլ բաղադրիչների հետ, ներառյալ՝ կենդանական կոլագենը, և մաշկի նման նյութ է տպագրել: Մի քանի շաբաթ անց մաշկը սկսել է վերածվել անոթային ցանցի:

Այնուհետև «3D մաշկը» դրել են մկան մաշկի վրա, որը որոշ ժամանակ անց սերտաճել է կենդանու անոթային ցանցի հետ:

Հետազոտությունն իրականացրած Փանկաջ Կարանդեն իր հայտարարության մեջ նշել է, որ «սա չափազանց կարևոր է, քանի որ, ըստ էության, տեղի է ունենում արյան և վիտամինների փոխանցում արհեստական մաշկին»:

Նա նաև բացատրել է, որ այն ներկայում կարող է ծառայել որպես «թանկարժեք սպեղանի»: Դոցենտի խոսքով՝ այն կապահովի վերքի արագացված բուժումը:

 

 

Գիտնականները 3D տպիչի միջոցով արյունատար անոթներով մաշկ են ստեղծել