Ավստրալուհին մեկ ամսով կուրացել է՝ աչքի վրա արված դաջվածքի պատճառով (լուսանկարներ)

15:59 • 05.11.19

Ավստրալուհին ժամանակավորապես կորցրել է տեսողությունը՝ աչքի վրա անհաջող կատարած դաջվածքից հետո: Այս մասին տեղեկացնում է mirror.com կայքը:

Ավստրալիայի 24-ամյա բնակչուհի Ամբեր Լյուկը շուրջ 14 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել դաջվածքների համար:

Հերթական դաջվածքն աղջիկը որոշել էր անել աչքի վրա: Դաջվածքն անելիս վարպետն ասեղը շատ խորն է մտցրել աղջկա աչքի մեջ: Վերջինիս խոսքով՝ դա այնպիսի զգացողություն էր, կարծես ինչ-որ մեկն ապակու բեկորները վերցրել ու մտցրել է իր աչքը:

Աղջիկը կուրացել էր համարյա մեկ ամսով: Չնայած անհաջող փորձին՝ նա չի պատրաստվում դադարեցնել իր մարմնին նոր դաջվածքներ անելը: