ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է քաղաքային գերեզմանատան վրա. օդաչուն տեղում մահացել է (տեսանյութ)
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում թեթևշարժիչային Cessna 150 մակնիշի ինքնաթիռն ընկել է քաղաքային գերեզմանատան վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով CBS Boston-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Բեդֆորդ քաղաքում: Ինքնաթիռում գտնվել է միայն օդաչուն, որն էլ մահացել է ստացած վնասվածքներից: Վթարի պատճառերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեղի դատախազությունն սկսել է ուսումնասիրել մարդկային կորստի պատճառ դարձած միջադեպի հանգամանքները:









