Բոլիվիայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)

01:21 • 05.11.19

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել` պոչային հատվածում առաջացած խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի օդուժին:

«Նոյեմբերի 4-ին EC-145 ուղղաթիռը, որը տեղափոխում էր Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին, արտակարգ վայրէջք է կատարել: Ուղղաթիռը Կոլկիրիից մեկնում էր Օրուրո: Միջադեպի հետևանքով տուժողներ չկան»,- գրված է հայտարարությունում:

Նշվում է, որ Մորալեսն ուղղաթիռից օգտվում է գրեթե ամեն օր` մի քաղաքից մյուսն ուղևորվելու նպատակով: