Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն

11:46 • 05.11.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վրեժ Գաբրիելյանին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն նշանակելու մասին, տեղեկացում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.

Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

Վրեժ Գաբրիելյանի կենսագրությունը

Կրթություն

1968-1973 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։
1985-1990 թթ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը։


Ծառայությունը ՆԳՆ-ում

1983 թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ և նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ քաղդաստիարակչական աշխատանքների գծով։

1984-1988 թթ. - ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ։

1988 թ. - ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի պետի տեղակալ-քաղաքական մասի պետ։

1988 թ. դեկտեմբեր - 1989 թ. մարտ - ՀԽՍՀ տրանսպորտային ՆԳ վարչության պետի տեղակալ-քաղաքական բաժնի պետ։

1989-1990 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ քաղբաժնի պետի տեղակալ։

1990-1992 թթ. - ՀԽՍՀ ՆԳՆ անձնակազմի և կադրերի վարչության պետի տեղակալ-անձնակազմի բաժնի պետ։

1992-1994 թթ. - ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին։

1994-1996 թթ. - ՀՀ ՆԳՆ ռազմամոբիլիզացիոն և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ։


Փրկարար ծառայությունը

1996-1997 թթ. - գործուղվել է ՀՀ ԱԻՎ և նշանակվել է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների տեսչության պետ։

1997-1999 թթ. - Երևան քաղաքի ՔՊ և ԱԻ շտաբի պետ։

1999-2001 թթ. - Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ։

2001 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչապետի N 334 որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԻ Վարչության պետի տեղակալ։

2001 թ. մայիսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի N 181 հրամանով նշանակվել է նաև Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ։

2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից:

2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Պարգևներ

Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև երկարամյա, օրինակելի և անբասիր աշխատանքի համար ՀՀ Վարչապետի հուշամեդալ,

ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,

ՀՀ Նախագահի կողմից շնորհակալագրով,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմավորման 20-ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալ,

ՀՀ ԱԻՆ «Վաստակավոր աշխատակից» մեդալ

ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար» մեդալներ,

«ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի» մեդալ,

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,

ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,

ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,

ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,

ՀՀ Ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ,

ՀՀ ոստիկանության,,Մարտական զորակցության համար,, մեդալ,

ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի գերազանց ծառայության I և II աստիճանների կրծքանշաններ,

ԽՍՀՄ ՆԳՆ գերազանց ծառայության կրծքանշան

ՀՀ Վարչապետի շնորհակալագիր,

ՀՀ Վարչապետի հուշամեդալ և պատվոգիր,

«Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով,

Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալով։

Անվանական զենք,

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից նրան շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության ասպետի կոչում։

Ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի։