ՀԱՀ-ում 6 տարի համատեղ կյանքից հետո ամուսինը խոստովանել է, որ նույնասեռական է. կինը պահանջում է 450 000 եվրո փոխհատուցում
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում կինը դատի է տվել ամուսնուն, որը միայն համատեղ կյանքի 6-րդ տարում է խոստովանել իր սեռական կողմնորոշման մասին: Նա նշել է, որ նույնասեռական է: Այս մասին գրում է The Mirror-ը:
Կինը պատմել է, որ ամուսինը տարիներ առաջ իրեն ամուսնության առաջարկություն է արել և հավաստիացրել, որ ուզում է ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ և միայն տարիներ անց է խոստովանել իր սեռական կողմնորոշման մասին:
Նա ամուսնուց պահանջում է 450 000 եվրո փոխհատուցում` էմոցիոնալ ցավ և հոգեբանական վնասվածք պատճառելու համար: Նշվում է, որ նա կնոջ փաստաբանի ներկայացրած 368 էջանոց հայտը դատարանը մերժել է` պահանջելով, որ փաստաթուղթը կրճատ ներկայացվի, քանի որ այնտեղ տեղ են գտել մի շարք ավելորդ մանրամասնություններ ընտանիքի անձնական և ինտիմ կյանքի վերաբերյալ:









