Հնդկաստանում բժիշկները 18 կգ կշռող ուռուցքը շփոթել են հղիության հետ

06:40 • 05.11.19

Հնդկաստանում 38-ամյա Քավիթա Կալամը 7 ամիս շարունակ սուր ցավեր է ունեցել որովայնում, սակայն բժիշկներն ու կինն անձամբ մտածել են, թե հղիություն է զարգանում և ոչինչ չեն ձեռնարկել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ինչ-որ պահի կինն սկսել է շնչառական խնդիրներ ունենալ և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հայտնաբերվել է ուռուցք և շտապ վիրահատության կարիք է եղել:

Նշվում է, որ ուռուցքը կշռել է 18 կգ: Այն զբաղեցրել է որովայնի 95 տոկոսը: Վիրահատությունն իրականացրած բժիշկը նշել է, որ եթե այն չհեռացվեր, կարող էր պարզապես պատռել կնոջ ներքին օրգանները: Նա նաև շեշտել է, որ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է նման մեծ չափերի ուռուցք տեսնում:

Կալամի քաշը մինչ վիրահատությունը եղել է 56,6 կիլոգրամ, սակայն ուռուցքը հեռացնելուց հետո նա այժմ կշռում է 37 կիլոգրամ: Նշվում է, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Հնդկաստանում բժիշկները 18 կգ կշռող ուռուցքը շփոթել են հղիության հետ