Իրաքում բողոքի ցույցերի ֆոնին անջատվել է ինտերնետ կապը
Իրաքում ահագնացող անկարգությունների ֆոնին անջատել են ինտերնետ կապը, գրում է kp.ru-ն:
Միջազգային NetBlocks ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ կապից զրկվել են Բաղդադի, Բասրայի, Քերբելայի և այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր օգտատերեր:
Հատկանշական է, որ համաշխարհային «սարդոստայնի» անջատումներից զերծ է մնացել Իրաքի հյուսիսային հատվածը: Ինտերնետ կապի սահմանափակումն ամենամասշտաբայինն է հանրահավաքները սկսվելուց ի վեր:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։









