Մոսկվայում ապամոնտաժել են «Բաքու» խորհրդային կինոթատրոնը (տեսանյութ)

12:07 • 05.11.19

Մոսկվայի հյուսիսում ապամոնտաժել են «Բաքու» խորհրդային կինոթատրոնը, որը կառուցվել էր 1974 թվականին: Այս մասին տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:

Ապամոնտաժման աշխատանքները սկսվել էին անցյալ շաբաթ:

Կինոթատրոնը կառուցվել է ադրբեջանական ճարտարապետության ոճով: Սկզբում կինոթատրոնն ունեցել է 1 դահլիճ՝ 800 նստատեղով, հետո կինոթատրոնը բաժանվել է 3 դահլիճների՝ 600, 70 և 60 նստատեղերով:

2017 թվականին «Բաքուն» ներառվել էր կինոթատրոնների վերակառուցման քաղաքային ծրագրում: Կինոթատրոնի տեղում ծրագրվում է կառուցել շրջանային բազմաֆունկցիոնալ կենտրոն: