Ամերիկացիների կեսից ավելին կողմ է Թրամփի պաշտոնանկությանը. հարցում
Միացյալ Նահանգների բնակչության կեսից ավելին կողմ է արտահայտվել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը սկսելուն: Այս մասին են վկայում WSJ և NBC լրատվականների պատվերով անցկացված սոցիալական հարցման արդյունքները:
Դեմոկրատական կուսակցության այս նախաձեռնությանը կողմ է արտահայտվել հարցվածների 55 տոկոսը, 24 տոկոսն էլ կարծում է, որ գործընթաց սկսելու համար հիմքերը բավարար են:
Հարցվողների մեկ երրորդը դեմ է արտահայտվել պաշտոնանկությանը: Նրանք կարծում են, որ ԱՄՆ առաջնորդը պետք է պաշտոնավարի, մինչև լիազորությունների ավարտը:
Նշվում է, որ Թրամփի աշխատանքի գնահատականի սանդղակը մնում է անփոփոխ՝ 43 տոկոս:









