Սիրիական բանակը նավթային հանքավայր է գրավել երկրի հյուսիս-արևելքում

23:02 • 05.11.19

Սիրիական կառավարական բանակը վերջին մի քանի տարում առաջին անգամ նավթային հանքավայր է գրավել երկրի հյուսիսարևելյան շրջանում գտնվող Ռումեյլան քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Միևնույն ժամանակ չի նշվում, թե ում վերահսկողության տակ էր նախկինում գտնվում հանքավայրը:

ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ նավթով հարուստ շրջանները Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում պետք է գտնվեն Սիրիայի կառավարության հսկողության տակ: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ մարմինները  Սիրիայում նավթի արդյունահանումից ամեն ամիս 30 մլն դոլար են ստանում:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է Սիրիայի նավթային հանքավայրերը և ուժով պատասխանելու դրանք գրավելու փորձերին: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները մտադիր չեն այնտեղ թողնել ո՛չ ռուս, ո՛չ սիրիացի զինվորականներին: